Рубрика: Без рубрики

Մաթեմ Բ

Սովորում ենք և կրկնում 

Ֆրանսիայի ակադեմիայի մի խումբ անդամներ 1790 թվականին որոշեցին երկարության չափման միավորը կապել մի այնպիսի առարկայի հետ, որը կախում չունենար հանգամանքներից:  Որպես նման առարկա ընտրվեց երկրագնդի միջօրեականը:  Միջօրեականի երկարության մեկ 40 միլիոներորդական մասն էլ ընդունվեց որպես երկարության չափման միավոր և կոչվեց մետր:   Մնացած չափման միավորները սահմանվեցին մետրի միջոցով:  Ֆրանսիացիների այս նորամուծությունը այնքան արդյունավետ եղավ, որ կարճ ժամանակում բոլոր ժողովուրդները ընդունեցին այն:

1․ Գտեք սխալը:  Ոչ հեռու անցյալում խանութներում մետրանոցներիի փոխարեն գործածում էին յարդը:  Վաճառողը կտորի եզրը մի ձեռքով դնում էր քթին, մյուս ձեռքով այն ձգում էր մինչև մատների ծայրը. ստացվում էր մեկ յարդ:  Մի անգամ նման խանութից կինը գնել էր 10 յարդ կտոր:  Նա տանը ստուգեց ու համոզվեց, որ վաճառողը իրեն չի խաբել, բայց նրա ամուսինը չափեց կտորը և տեսավ, որ այն 9 յարդ է:

Քանի որ այդ ժամանակ չկար կոնկրետ չափման միավոր, մարդիկ օգտվում էին չափումները տարբեր ձևերով, որը երբեք չեր կարող ճիշտ լինել:

2․Գտեք սխալը:

1 ար= 100մ= 100 սմ x 100սմ = 1մ x 1մ = 1մ,  1 ար= 1մ2  

Ստուգում ենք մեր գիտելիքները․ արդյոք հիշո՞ւմ ենք  կարգային միավորները:

Օրինակ` 457903 թվի գրության մեջ մենք պետք է իմանանք, որ

3 – ը ցույց է տալիս, որ առաջին`միավորների կարգում կա 3 միավոր,

0 –ն ցույց է տալիս, որ երկրորդ`տասնյակների կարգում կա 0 տասնյակ,

9-ը ցույց է տալիս, որ երրորդ`հարյուրյակների կարգում կա 9 հարյուրյակ,

7-ը ցույց է տալիս, որ չորրորդ`հազարյակների կարգում կա 7 հազարյակ,

5-ը ցույց է տալիս, որ հինգերորդ`տասհազարյակների կարգում կա 5 տասհազարյակ,

4- ը ցույց է տալիս, որ վեցերորդ`հարյուրհազարյակների կարգում կա 4 հարյուրհազարյակ:

 

3․ Տրված թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով:

34  — 30 + 4       345 — 300 + 40 + 5      58901 — 50.000 + 8000 + 900 + 0 + 1

80 — 80               4089  — 4000 + 0 + 80 + 9              60091 — 60.000 + 0 + 0 + 90 + 1

900 — 900             6900 — 6000 + 900                 20302 — 20.000 + 0 + 300 + 0 + 2

4․Կարգային գումարելիների գումարը գրիր թվի տեսքով:

8000 + 20 + 6 = 8026                                  6000 + 300 + 20 + 1 = 6321

5000 + 200 + 30 = 5230                              2×100000 + 3×100 + 3×1 = 200.303

3 հազ. + 2 հ. + 1տ. + 1մ = 3211                    7×1000 + 5×1 = 7005

900000 + 3000 + 2  = 903.002                        9000000 + 9×1 = 9000.009

5․ Նկարում կա 5 հավասար քառակուսի: երկու գծիկ տեղափոխելով ստանալ 4 հավասար քառակուսի:

11111

 

6.  Թվաբանական գործողությունների և փակագծերի օգնությոմբ (ուղղահայաց, հորիզոնական կամ էլ թեք) ստացեք ճշմարիտ հավասարություն:  Օրինակ` 63=7×9, 9x(3+6)=81

Գտեք առնվազն 6 հավասարություններ:

 15  5 10 42 14 66
 7 6  9 3 56 38
 3 42 10 18 28
 63  5  49 2 31 20
 7  13 12 32 43 4
 1  9 81  5

Խնդիրներ

1. Առյուծը 1 ոչխարը կերավ 1 ժամում, գայլը`2 ժամում, աղվեսը`3 ժամում:  Քանի՞ ժամում կուտեն մեկ ոչխարը առյուծը, գայլը և աղվեսը միասին:

2. Մարդը մենակ մեկ տակառիկ գարեջուրը խմում է 14 օրում, իսկ ընկերոջ հետ միասին`10 օրում:  Քանի՞ օրում կխմի այդ գարեջուրը ընկերը մենակ:

3. Խողովակներից մեկը ջրավազանը լցնում է 1 ժամում, իսկ մյուսը`2 ժամում:  Քանի՞ ժամում կլցնեն այդ ջրավազանը երկու խողովակլը միասին:

4. Ռեժիսորը երեք օրում պետք է կարդար ֆիլմի սցենարը:  Նա առաջին օրը կարդաց սցենարի կեսը, երկրորդ օրը`մնացածի երրորդ մասը, իսկ երրորդ օրը`արդեն կարդացածի կեսի չափով:  Կարողացա՞վ նա երեք օրում կարդալ սցենարը:

Оставьте комментарий